ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

«Ե­թե հի­մա ենք գնում փոխ­զիջ­ման, դրա տակ ի՞նչ է են­թադր­վում. ինք­նաոչն­չա­ցո­ւ՞մ, ինք­նաս­պա­նու­թ­յո­ւ՞ն»

«Ե­թե հի­մա ենք գնում  փոխ­զիջ­ման, դրա տակ ի՞նչ է  են­թադր­վում. ինք­նաոչն­չա­ցո­ւ՞մ, ինք­նաս­պա­նու­թ­յո­ւ՞ն»
30.10.2020 | 00:53

«Ի­րա­տե­սի» հյու­րը ՀԱՍ­ՄԻԿ ՊԱ­ՊՅԱՆՆ է:


-Տի­կին Հաս­միկ, այս պա­տե­րազ­մի ըն­թաց­քում ա­նընդ­հատ հն­չում է տե­սա­կետ, թե Ադր­բե­ջանն ըն­դա­մե­նը գոր­ծիք է Թուր­քիա­յի ձեռ­քում: Իսկ Հա­յաս­տանն ինք­նիշ­խա՞ն է, գոր­ծիք չէ՞ այս ու այն ու­ժե­րի ձեռ­քում:

-Մենք ու­շա­ցել ենք ինք­նիշ­խան լի­նե­լու հար­ցում և հի­մա ու­րիշ տար­բե­րակ չու­նենք: Առ­հա­սա­րակ, այ­սօր դժ­վար է որևէ եր­կիր գտ­նել, որն իս­կա­պես ան­կախ է: ՈՒղ­ղա­կի մենք կա­րող էինք հզոր պե­տու­թյուն ու­նե­նալ, բայց այդ հնա­րա­վո­րու­թյու­նը բաց ենք թո­ղել: Թե ինչ­պես պի­տի կա­րո­ղա­նանք այդ բա­ցը լրաց­նել, ուղ­ղել մեր բազ­մա­թիվ սխալ­նե­րը, ես չեմ պատ­կե­րաց­նում: Ե­րե­սուն տա­րի և վեր­ջին եր­կու տա­րում նույն­պես մենք հիմ­նա­վո­րա­պես պի­տի փո­խած լի­նեինք մեր վար­քա­գի­ծը. չենք փո­խել: Պետք է զին­վեինք, պատ­րաստ լի­նեինք այս օր­վան: Շատ լավ էլ գի­տեինք մեր գլ­խի գա­լի­քը, բայց, ի­հար­կե, ոչ այս մասշ­տաբ­նե­րով:
-Ա­յո՛, մասշ­տաբ­ներն ա­ներևա­կա­յե­լի էին երևի թե բո­լո­րիս հա­մար:
-Այ­սու­հան­դերձ, է­լի ուշ չէ, պետք է խելք հա­վա­քենք, ու­ժե­րը հա­մախմ­բենք և դուրս գանք այս վի­ճա­կից:
-Մենք տես­նում ենք, որ ինչ­պես 1915-ին էր լուռ աշ­խար­հը, երբ ի­րա­կա­նաց­վում էր Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյու­նը, այն­պես էլ լուռ է հի­մա: Այս եր­կու լռու­թյուն­նե­րի միջև կա՞ բո­վան­դա­կա­յին տար­բե­րու­թյուն:
-Կար­ծում եմ՝ ոչ: Քա­նի որ ես շատ եմ զբաղ­վում այդ նյու­թով, ո­րով­հետև այն ինձ հան­գիստ չի տա­լիս, ա­պա կա­րող եմ ա­սել, որ Մոր­գեն­թաուն, Լեփ­սիու­սը, մի շարք օ­տա­րեր­կյա մի­սիո­ներ­ներ ա­վե­լի շատ գործ են ա­րել 15 թվին, քան ա­նում են այ­սօր մի­ջազ­գա­յին բազ­մա­թիվ կա­ռույց­նե­րը՝ միա­սին վերց­րած: Ի՞նչ են ա­նում այ­սօր: Նա­յում են, սպա­սում են, լռում են կամ մեզ սադ­րող, եր­բեմն էլ մեր գլու­խը շո­յող ինչ-որ բա­ներ են ա­սում, բայց դրա­նից ո­չինչ չի փոխ­վում: Որևէ քայլ չի ար­վում՝ այս ար­հա­վիր­քը կան­խե­լու հա­մար: Ես ա­մե­նա­վատ ե­րա­զում չէի կա­րող պատ­կե­րաց­նել, որ 21-րդ դա­րում, ին­ֆոր­մա­ցիա­յի այս հա­սա­նե­լիու­թյան պայ­ման­նե­րում կա­րող էին չտես­նել այն վնաս­նե­րը, այն ա­ղե­տը, որ բե­րել է այս պա­տե­րազ­մը: Սա, ի­հար­կե, ա­մե­նա­զար­հու­րե­լի, ա­մե­նաան­տա­նե­լի բանն է, ո­րի հետ չեմ կա­րո­ղա­նում հաշտ­վել:
-Ես մտա­ծում եմ, որ մենք այն գլա­դիա­տոր­նե­րի նման ենք, ո­րոնց դուրս են բե­րում ա­րե­նա՝ կռ­վե­լու գի­շա­տիչ­նե­րի հետ, իսկ հան­դի­սա­տեսն էլ հե­տաք­րք­րու­թյամբ դի­տում է մարտն ու սառ­նասր­տո­րեն սպա­սում ել­քին: Այ­սօր այդ հա­դի­սա­տե­սի դե­րում ՄԱԿ-ն է, ԵՄ-ն, հզոր եր­կր­նե­րի ղե­կա­վար­նե­րը, դաշ­նա­կից ու ոչ դաշ­նա­կից կա­ռույց­նե­րը, այլք: Ար­դյո՞ք չա­փա­զանց­ված են իմ ըն­կա­լում­նե­րը:
-Բնավ չա­փա­զանց­ված չեն: Հա­մա­ձայն եմ, որ այդ­պես է: Եվ բա­ցատ­րու­թյուն չու­նեմ: Լավ, այդ­քան կա­րե­լի՞ է նյու­թա­պաշտ լի­նել: Ինչ­պե՞ս կա­րող է նյութն ամ­բող­ջո­վին գրա­վել աշ­խար­հը:
-Ցա­վոք, հի­մա ա­ռա­վել լայն շր­ջա­նա­ռու­թյուն ու­նի այլ գա­ղա­փար. հա­մաշ­խար­հա­յին տա­րա­տե­սակ ար­հա­վիրք­նե­րի հիմ­քում ըն­կած է ոչ թե պարզ նյու­թա­պաշ­տու­թյու­նը, այլ դի­վա­պաշ­տու­թյու­նը: Մի­մյանց դեմ են դուրս ե­կել մարդն ու չմար­դը՝ մեծ ի­մաս­տով, ան­կյալ հրեշ­տակն ու Ա­րա­րի­չը: Այ­սինքն, պայ­քա­րը ոչ թե ֆի­զի­կա­կան, նյու­թա­կան ու­ժե­րի միջև է ըն­թա­նում, այլ վե­րերկ­րա­յին, տիե­զե­րա­կան մա­կար­դակ­նե­րում է:
-Հիմ­քում, միևնույն է, նյու­թա­պաշ­տու­թյունն է, փո­ղը, իշ­խա­նու­թյու­նը, շա­հը, ու­ժի դիր­քե­րում, թե­լադ­րո­ղի դիր­քե­րում լի­նե­լու ձգ­տու­մը: ՈՒ՜ր էր, թե դրանք այդ­քան «վեհ», ոչ երկ­րա­յին գա­ղա­փար­ներ ու­նե­նա­յին:
-Մենք այս պա­տե­րազ­մը ո­րա­կե­ցինք հայ­րե­նա­կան պա­տե­րազմ, սր­բա­զան պա­տե­րազմ, և ի­հար­կե, շատ թանկ գին ենք վճա­րում: Կա­րո՞ղ ենք սառ­նասր­տո­րեն գի­տակ­ցել, որ այդ գինն ար­դա­րաց­ված է, որ դա օ­րի­նա­չափ է, ե­թե դու գնում ես դե­պի մեծ նպա­տակ, դե­պի հայ­րե­նի­քի փր­կու­թյուն:
-Ե­թե մենք ի սկզ­բա­նե ի­մա­նա­յինք, թե ինչ գին ենք վճա­րե­լու ին­չի դի­մաց, թերևս, հնա­րա­վո­րու­թյուն կու­նե­նա­յինք ինչ-որ եզ­րա­կա­ցու­թյուն­ներ ա­նե­լու, ինչ-որ հաշ­վարկ­ներ ա­նե­լու: Մենք 90-ա­կան­նե­րի պա­տե­րազ­մի չորս տա­րի­նե­րին մոտ 7000 զոհ ենք տվել, հի­մա՝ մեկ ամ­սում՝ 1000-ից ա­վե­լի, ե­թե, ի­հար­կե, ճիշտ են այս թվե­րը: ՈՒ վերջն էլ չի երևում: Ինձ հա­մար մեկ զին­վո­րի կյանքն աշ­խարհ ար­ժե: Հարցն այն է, թե ինչ կա­նեինք, ե­թե սկզ­բից ի­մա­նա­յինք լի­նե­լի­քը: Եվ ե­թե այ­սօր խոս­վում է ցա­վա­լի փոխ­զի­ջում­ներ ա­նե­լու մա­սին, հենց սկզ­բից թող ար­վեին, և այս­քան մարդ էլ չզոհ­վեր: Ես չեմ հաս­կա­նում, ե­թե հի­մա ենք գնում փոխ­զիջ­ման, դրա տակ ի՞նչ է են­թադր­վում. ինք­նաոչն­չա­ցո՞ւմ, ինք­նաս­պա­նու­թյու՞ն: Սա է այ­սօր ա­մե­նամ­տա­հո­գի­չը, մեղմ ա­սած: Ես կար­ծում եմ, որ այ­սօր ի­րադ­րու­թյու­նը պի­տի տնօ­րի­նեն մեր ռազ­մա­կան ղե­կա­վար­նե­րը, նրանք, ո­րոնք ար­ցա­խյան ա­ռա­ջին պա­տե­րազ­մում էլ են ե­ղել վճ­ռա­կան դիր­քե­րում, ո­րոնք, հույս ու­նեմ, կա­րո­ղա­նում են գնա­հա­տել թե՛ այն ժա­մա­նակ­վա, թե՛ այ­սօր­վա սխալ­նե­րը և կկա­րո­ղա­նան լու­ծում­ներ գտ­նել ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կում, գնալ անհ­րա­ժեշտ քայ­լե­րի: Ես սրան եմ սպա­սում:
-Հի­մա գի­տա­կից տար­րե­րը ներ­քին հա­կա­սու­թյուն­նե­րը, ներ­քա­ղա­քա­կան խն­դիր­նե­րը մի կողմ են դրել և հա­մախ­մբ­վել են հայ­րե­նի­քի փր­կու­թյան մե­ծա­գույն նպա­տա­կի շուրջ: Բայց այդ խն­դիր­նե­րը չեն չե­զո­քա­նում և ան­խու­սա­փե­լիո­րեն գլուխ են բարձ­րաց­նե­լու խա­ղաղ կյան­քի վե­րա­դառ­նա­լու պայ­ման­նե­րում: Ի՞նչ եք կար­ծում, մենք ո՞ր կե­տից պի­տի շա­րու­նա­կենք մեր ներ­քին կյան­քը, ինչ­պե՞ս պի­տի բա­ցենք ան­հա­շիվ խն­դիր­նե­րով խճճ­ված հան­գույց­նե­րը, երբ ա­վարտ­վի պա­տե­րազ­մը:
-Ինքս հի­մա քար եմ կտ­րել ու փոր­ձում եմ գի­տակ­ցու­թյանս մոտ չթող­նել մեր ու­նե­ցած զո­հե­րի թի­վը, նրանց կյան­քե­րի ար­ժե­քը, զոհ­ված­նե­րի մայ­րե­րի տա­ռա­պանք­նե­րը: Ես այս ա­մե­նը թո­ղել եմ հե­տո­յին: Կար­ծում եմ՝ հի­մա մենք պի­տի մեր բո­լոր ու­ժերն ուղ­ղենք դե­պի ռազ­մա­ճա­կատ: Իսկ երբ այս ա­մենն ա­վարտ­վի, պի­տի ան­վերջ խն­կարկ­ենք, մո­մա­վա­ռու­թյուն­ներ ա­նենք, ա­ղո­թենք, ռեք­վիեմ­ներ կա­տա­րենք՝ ի հի­շա­տակ այդ զո­հե­րի: Ես չգի­տեմ, թե ինչ­պես պի­տի գնանք իր չա­փե­րով տաս­նա­պատկ­ված Ե­ռաբ­լուր, ինչ սր­տով պի­տի այ­ցե­լենք այդ շի­րիմ­նե­րին: Հի­մա ինձ սա է ա­մե­նա­շատն ան­հան­գս­տաց­նում: Դա ինձ ուղ­ղա­կի ա­հա­բե­կում է: Այդ ե­րե­խա­նե­րի թափ­ված ա­րյու­նը, այդ չապ­րած կյան­քե­րը, լու­սան­կար­նե­րից մեզ ուղղ­ված ժպիտ­նե­րը մենք ո՞նց պի­տի մար­սենք: Որ­տե­ղից սկ­սե­լը չգի­տեմ, բայց ա­մեն մարդ պի­տի պա­տաս­խան տա իր ա­րարք­նե­րի հա­մար: Ով ի զո­րու չէ իր գործն ա­նե­լու, պի­տի հետ քաշ­վի: Պի­տի հետ քաշ­վի՝ ինք­նա­գի­տակ­ցա­բար: Մենք նո­րից չպի­տի ազ­գո­վին հա­վաք­վենք ու ո­րո­շենք՝ ով է հա­մա­պա­տաս­խա­նում իր պաշ­տո­նին, ով՝ ոչ: Ի­րենք այդ քա­ջու­թյու­նը պի­տի ու­նե­նան՝ հա­նուն էս ե­րե­խե­քի թա­փած ա­րյան, մե­ղա գա­լու, ծն­կա­չոք նե­րում հայ­ցե­լու և խոս­տո­վա­նե­լու, որ ի­րենք չեն գի­տակ­ցել, չեն հաս­կա­ցել, թե ինչ են ա­նում: Այս քայ­լը գո­նե պի­տի ա­նեն:
-Պա­տե­րազ­մից շա­բաթ­ներ ա­ռաջ Դուք մշ­տա­պես վե­րա­դար­ձաք Հա­յաս­տան: Պա­տե­րազ­մը հեռ­վի՞ց ա­վե­լի հեշտ կհաղ­թա­հա­րեիք, թե՞ մոտ լի­նելն է ա­վե­լի տա­նե­լի:
-Շատ խոր­հր­դան­շա­կան մի բան կա իմ կյան­քում: 1988-ին, երբ սկս­վեց ար­ցա­խյան շար­ժու­մը և վե­րած­վեց պա­տե­րազ­մի, ես գնա­ցի Հա­յաս­տա­նից (դա էր ինձ հետ կնք­ված պայ­մա­նագ­րի պա­հան­ջը) և վե­րա­դար­ձա, երբ նո­րից պա­տե­րազ­մի մեջ է եր­կի­րը: Ես ուղ­ղա­կի կխե­լա­գար­վեի, ե­թե այս օ­րե­րին Հա­յաս­տա­նից հե­ռու լի­նեի: Հի­մա ա­նում եմ հնա­րա­վորն ու անհ­նա­րը, որ կա­րող եմ՝ ի նպաստ մեր երկ­րի: Հիմ­նա­կա­նում մի­ջազ­գա­յին տար­բեր կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի նա­մակ­ներ եմ գրում տար­բեր լե­զու­նե­րով, տար­բեր աղ­բյուր­նե­րից տե­ղե­կու­թյուն­ներ եմ հա­վա­քում, հա­մա­կար­գում, օգ­տա­գոր­ծում անհ­րա­ժեշտ տե­ղե­րում: Մնա­ցա­ծի մա­սին բարձ­րա­ձայ­նել չեմ ու­զում: Ի­հար­կե, մենք տես­նում ենք, որ մեր թշ­նա­մին հար­ցե­րը կա­րո­ղա­նում է լու­ծել իր հարս­տու­թյամբ: Ինչ­պես ա­սում է մեր ժո­ղո­վուր­դը՝ փո­ղը մութ տե­ղում լույս է տա­լիս:
-Բայց մեր երկ­րում էլ կան փո­ղա­տե­րեր: Բո­լո­րիս հայտ­նի դղյակ­նե­րը (և ոչ միայն՝ Հա­յաս­տա­նում), մեր փո­ղոց­նե­րում երթևե­կող թան­կար­ժեք ավ­տո­մե­քե­նա­նե­րը դրա խո­սուն վկա­յու­թյուն­ներն են: ՈՒ­րեմն ին­չո՞ւ չի «աշ­խա­տում» հա­յու­թյան փո­ղը:
-Ե­թե այդ փո­ղա­տե­րերն ու­նե­նա­յին այն գի­տակ­ցու­թյու­նը, որ պի­տի փո­ղը ծա­ռա­յի Հա­յաս­տա­նին, հայ ժո­ղովր­դին, չէին ու­նե­նա այդ­քան փող: Ի­րենց նախ­կին և այ­սօր­վա պահ­ված­քը շատ հա­մա­հունչ են մի­մյանց: Ե­թե նախ­կի­նում կո­ղոպ­տել են եր­կի­րը, այ­սօր էլ՝ այս օր­հա­սա­կան պա­հին, չպի­տի վե­րա­դարձ­նեն կո­ղոպ­տա­ծը: Սա նշա­նա­կում է, որ դրան­ցից որևէ մարդ­կա­յին քայլ սպա­սել չի կա­րե­լի: Ինձ հա­մար զար­մա­նա­լի չէ, որ չեն տա­լիս հո­ժար կամ­քով: Պի­տի ստի­պեն, որ տան: Վզա­կո­թից պի­տի բռ­նեն ու թա­փա­հա­րեն, ձեռք­նե­րից վերց­նեն ա­մե­նա­վեր­ջին լու­ման:
-Ստաց­վում է, որ Ա­լիևի ազ­գա­յին գի­տակ­ցու­թյունն ա­վե­լի՞ բարձր է, քան մեր ղե­կա­վար­նե­րի­նը. նա իր ու­նե­ցած նավ­թա­դո­լար­ներն ուղ­ղում է իր երկ­րի շա­հե­րի սպա­սարկ­մա­նը:
-Ա­լիևի երկ­րի նավ­թա­դո­լար­նե­րը հա­վաք­վում են մեկ տե­ղում, ըստ իս: Բա­ցի այդ, ի­րենց երկ­րում փողն ա­վե­լի շատ է, քան մեզ մոտ: Ես վս­տահ եմ, որ ի­րենք էլ ի­րենց ու­նեց­վածքն են պաշտ­պա­նում, ոչ թե նպա­տակ ու­նեն ինչ-որ հող փր­կելու, եր­կիր պա­հելու: Ինձ թվում է, որ այն­տեղ էլ խեղճ, աղ­քատ ժո­ղո­վուր­դը հա­վա­սա­րա­պես տու­ժած է, ինչ­պես մեզ մոտ և ինչ­պես

ամ­բողջ աշ­խար­հում: Սա է ի­րա­կա­նու­թյունն իմ կար­ծի­քով:

Զրույ­ցը վա­րեց
Կա­րի­նե ՌԱ­ՖԱ­ՅԵ­ԼՅԱ­ՆԸ

Դիտվել է՝ 54940

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ